Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել նրան Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացման առնչությամբ, որը պետք է հսկի հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը Թուրքիայից ժամանել է Նախիջևան:
Այցի նպատակն է համագործակցության նոր ձևաչափ հիմնել` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ:
Իրանի ու Թուրքիայի միջև սկզբից բռնկվեց, հետո մարեց քաղաքական լուրջ սկանդալ: Դեկտեմբերի 10-ին՝ Ղարաբաղի պատերազմի ավարտը տոնող Բաքվի շքերթին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ելույթում մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից հատված՝ Արաքսից հարավ ու հյուսիս հողերի բաժանման մասին Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով:
Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր Ստամբուլում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ամփոփել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփել է Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը՝ ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքների:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...